Հայտնի է նոր Mercedes-Benz CLS կուպեի գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ Լոս Անջելեսի միջազգային ավտշոուի շրջանակներում ներկայացվել էր նոր սերնդի 4 դռնանի Mercedes-Benz CLS կուպեն, իսկ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, համացանցում հայտնվել է պաշտոնական տեղակատվություն նոր մոդելի գների մասին:
Ընկերության դիլերները սկսել են պատվերների ընդունումը, նշելով, որ վաճառքը կմեկնարկի 2018թ.-ի մարտ ամսվա սկզբին:
Նշվում է նաև, որ Ռուսաստանում նոր կուպեի վաճառքը կմեկնարկի 2018թ.-ի ամռանը:
Հայտնի է, որ Գերմանիայում բազային կոմպլեկտացիայի՝ Mercedes-Benz CLS 350 d 4Matic–ը, որը հագեցած է 286 ձիաուժ հզորությամբ, կարժենա 68 127 եվրո:
Mercedes-Benz CLS 450 4Matic-ը՝ 70 906 եվրո, իսկ ամենաթանկ տարբերակը՝ CLS 400 d 4Matic-ը, որը հագեցած է 340 ձիուժ հզորությամբ՝ 72 506 եվրո:
Հասանելի է նաև AMG տարբերակը: