Գերմանիայում մեկնարկել է Porsche 718 Cayman կուպեի սերիական արտադրությունը
Գերմանական Porsche ընկերությունը Շտուտգարդ քաղաքում սկսել է Porsche 718 Cayman սպորտային կուպեի սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է CarPark-ը:
Porsche 718 Cayman և Porsche 718 Boxster նոր տարբերակների շարժիչների հզորությունն ավելի մեծ է և ավելի քիչ վառելիք են ծախսում, քան նախորդ սերնդի մեքենաները:
Porsche 718 Cayman-ը հագեցած է 2լ ծավալով շարժիչով, որը 300 ձիաուժ հզորություն է ապահովում:
Porsche 718 Cayman S-ը հագեցած է 2,5 լ ծավալով շարժիչով, որը 350 ձիաուժ հզորություն է ապահովում: