Անդրես Ինյեստա. Հնարավոր է, կարիերաս չավարտեմ «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է իր ապագային:
«Հավանականությունը, որ կարիերաս չավարտեմ «Բարսելոնայում», բոլոր դեպքերում առկա է:
Ոչինչ չեմ կարող ասել «Բարսայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ իրավիճակի մասին: Ես պետք է ամեն ինչ վերլուծեմ՝ հենվելով նախորդ մրցաշրջանում իմ խաղի վրա: Միայն դրանից հետո որոշում կկայացնեմ», ասել է Ինյեստան:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Յուվենտուսը» պատրաստ է Ինյեստային պայմանագիր առաջարկել: