Այս պահին կաշառք մի վերցրեք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետևաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել:
Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]