Պոդոլսկին հայտնել է «Արսենալ»-ից հեռանալու մտադրության մասին
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր ներկայիս ակումբից:
«Ես սիրում եմ մրցակցություն, սակայն «Արսենալ»-ում ինձ դրսևորելու շանս չեմ ստանում: Կարծում եմ իմ կարիերայում փոփոխություններ կատարելու ժամանակն է»,-Պոդոլսկու խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:
2014 թվականի աշխարհի չեմպիոնը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Մինչ այժմ Պոդոլսկին «Արսենալ»-ի կազմում անցկացրած 65 խաղում խփել է 28 գոլ: