Մանչեսթերում խուզարկել են Մխիթարյանի ավտոմեքենան. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մանչեսթերում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067770/]ահաբեկչությունից[/url] հետո քաղաքում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել, որոնք բացառություն չեն դարձել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների համար:
Մասնավորապես, հատուկ ծառայությունները կանգնեցրել են նաև Հենրիխ Մխիթարյանի «Mersedes» մեքենան և այն զննել: Խուզարկել են նաև հայ ֆուտբոլիստի թիմակիցների մեքենաները:
Բացի ֆուտբոլիստների ավտոմեքենաներից, խուզարկության է ենթարկվել նաև ակումբի ավտոբուսը: Նշենք, որ մանկունյանցիները մեկնում էին մարզաբազա՝ Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Այաքսի» հետ խաղից առաջ մարզում անցկացնելու:



