Գերմանիա-Իտալիա. Գվարդիոլային խուզարկել են «Ալյանց-Արենա» մուտք գործելիս. տեսանյութ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիա-Իտալիա ընկերական խաղից (4:1) առաջ խուզարկության է ենթարկվել` թիմի «Ալյանց-Արենա» մարզադաշտ մուտք գործելիս:
Իսպանացի մասնագետին հիմնավոր խուզարկել են, ինչպես մարզադաշտի մյուս այցելուներին:
Նշենք, որ ահաբեկչական վտանգի պատճառով Եվրոպայի բոլոր ստադիոններում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: