Գվարդիոլայի ընտանիքը ներկա է եղել Մանչեսթերի համերգին, որտեղ ահաբեկչություն է տեղի ունեցել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ընտանիքը երկուշաբթի երեկոյան ներկա է եղել ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, որի ժամանակ ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067770/]գործողություն[/url] է իրականացվել:
Գվարդիոլայի կինը՝ Քրիստինա Սերան և դուստրերը՝ Մարինան ու Վալենտինան չեն տուժել:
21 հազար հանդիսական տեղավորող «Մանչեսթեր Արենայի» նախասրահում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 22 մարդ, 95-ը վնասվածքներ են ստացել:
«Ես ցնցված եմ: Հավատս չի գալիս, թե ինչ է տեղի ունեցել երեկոյան: Իմ խորին ցավակցությունը զոհերի ընտանիքներին և մերձավորներին: Ես սիրում եմ «Մանչեսթերը»», գրել է Գվարդիոլան ի թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Shocked. Can't believe what happened last night. My deepest condolences to the families and friends of the victims.#Ilovemanchester
— PepTeam (@PepTeam) May 23, 2017



