211652_close_icon
views-count12253 դիտում article-date 20:07 27-04-2017

Ձախ Հարութի երևանյան համերգին հանդես կգան Հայաստանի լավագույն երաժիշտները. ինչ անակնկալներ են սպասվում մայիսի 20-ին կայանալիք համերգին. EXCLUSIVE.am

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին հանդես կգան հանրապետության լավագույն երաժիշտները: Այս մասին [url=https://web.facebook.com/exclusivearmenia/?pnref=lhc&_rdc=1&_rdr]EXCLUSIVE.am[/url]-ի հետ զրույցում ասաց Yeghoyan Production-ի ղեկավար, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով նաև ներկայացրեց համերգի երաժշտախումբը: «Միջոցառմանը կմասնակցեն Խաչիկ Սահակյանը (ստեղնաշարային գործիքներ, երաժշտախմբի ղեկավար), Վարդան Առաքելյանը (բաս կիթառ), Արթուր Սողոյանը (սոլո կիթառ), Էդգար Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Տիգրան Սանոյանը (հարվածային գործիքներ), Էֆոն (դհոլ), Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա, շվի), Էդուարդ Հարությունյանը (ալտերնատիվ հարվածային գործիքներ), Բորիս Եգանյանը (ակորդիեոն), ինչպես նաև Արաքս Ամիրխանյանը և Թեմ Արաբաշյանը (բեք վոկալ),ովքեր ողջ երեկոյի ընթացքում կապահովեն կենդանի նվագակցություն»: Yeghoyan Production-ի ղեկավարը, ով նաև միջոցառման կազմակերպիչն է, տեղեկացրեց, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին կայանալիք համերգին սպասվում են նաև այլ անակնկալներ: Երեկոյի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր,ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև սիրված հյուրեր: Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, Հայաստանում մենահամերգ չի ունեցել 2012 թվականից: Տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև toms.am, tomser.am և tomsarkgh.am հարթակներում: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Նմանատիպ նյութեր