Իսրայելի վարչապետը Թրամփի հետ կքննարկի Պաղեստինում խաղաղության հարցը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մտադիր է քննարկել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունները: Այդ մասին հայտնում է DW.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` այս մասին իսրայելցի գործիչը հայտարարել է կիրակի նախարարների հետ անցկացրած նիստում:
Նեթանյահուի խոսքով` Թրամփի հետ բանակցությունների այլ թեմաներից են նաև երկու երկրի միջև հարաբերությունների, առաջին հերթին` անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները:
Թրամփը Իսրայել և Պաղեստինյան ինքնավարություն պետական այցով կժամանի մայիսի 22-ին: