27740 դիտում
19:10 20-05-2017
ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել հարկերից խուսափելու փաստով. Հայաստան է ներկրվել 33 մլն դրամի 33 տոննա գյուղմթերք՝ առանց հայտարարագրելու
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա ապրիլի 30-ին Հարություն Ֆահրադյանի և Արմեն Ենգանյանի նկատմամբ։
Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ են ստացել, որ նրանք առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման՝ Երևան քաղաքի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում իրացրել են համապատասխան ապրանքների վաճառք և իրացման համար խոշոր չափերով, առանց սահմանված կարգով հայտարարագրելու՝ Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստան են ներկրել և խոշոր չափով հարկերը չվճարելու միասնական դիտավորությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներ Գեորգի Թրինգյանի և Արամայիս Խոջոյանի հետ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս վարձատրության դիմաց 30-ից ավելի դեպքով մոտ 33 մլն դրամ արժողությամբ 33 տոննա ընդհանուր քաշով Բագրատաշենի մաքսակետով առանց հայտարարագրելու գյուղմթերքներ են տեղափոխել Հայաստան և հանձնել Հ. Ֆահրադյանին և Ա. Ենգենյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառված վնասը կազմում է 6 մլն 600 հազար դրամ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
26563 դիտում
22:35 12-04-2017
Ադրբեջանական բաշիբոզուկների վայրագությունների փաստով Տավուշի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
1861 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)