26542 դիտում
22:35 12-04-2017
Ադրբեջանական բաշիբոզուկների վայրագությունների փաստով Տավուշի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի/ հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2017 թ-ի մարտի 22-ին հայ-ադրբեջանական մարտական հենակետից ազգային ատելության շարժառիթով մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակիչներ Օֆիկ Շախպարյանին, Ժորա Ահարոնյանին, Արմեն Ազատյանին, Շախիկ Շախպարյանին, Լևոն Ահարոնյանին, Շարմաղ Առուստամյանին, Վարդան Ահարոնյանին, Բաղրամ Ահարոնյանին, Սամվել Համզյանին, Նարիման Աբազյանին, Վասիլ Հովհաննիսյանին, Ռաֆիկ Դալլաքյանին, Աշոտ Սարիբեկյանին , Արսեն Սարիբեկյանին, Միխայել Չոբանյանին , Արտակ Աբազյանին, Հրաչիկ Կարապետյանին, Կամո Ազատյանին, Գրիշա Մելքումյանին, Աղասի Գևորգյանին, Ռաֆիկ Շահնազարյանին, Էդիկ Գրիգորյանին, Արթուր Թամրազյանին, Յուրիկ Խաչատրյանին, Երվանդ Ալիխանյանին, Վաղինակ Սարգսյանին , Հրանտ Աթաբեկյանին, Գրետա Մնացականյանին, Համլետ Ստեփանյանին, Արարատ Շահինյանին, Թոռնիկ Գուլինյանին, Արաքսյա Շահնազարյանին, Արտուշ Ամիրյանին, Գեղամ Բուլղադարյանին, Արեգնազ Եղիազարյանին, Անդրանիկ Գյոգչյանին, Աշոտ Պողոսյանին, Արմեն Մելքումյանին, Հենրիկ Փիրումյանին, Վարուժան Փիրումյանին, Աշոտ Չոբանյանին, Սարգիս Կարապետյանին, Վիկտոր Ղարագյոզյանին, Վերդո Չոբանյանին են, Մարտուն Ազատյանին և Կոլյա Երիցյանին պատկանող այգիներում, ինչի արդյունքում այրվել է ընդհանուր 20.72 հա խաղողի այգի` պատճառելով առաձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: