Աֆղանստանում մեկ ընտանիքի 11 անդամ է զոհվել հարսանիք գնալու ճանապարհին
Աֆղանստանի արևելքում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է life.ru-ն:
Ոստիկանները պարզել են, որ նրանք բոլորը եղել են մեկ ընտանիքի անդամներ և հարսանիքի արարողության են գնալիս եղել: Մահացածներից 4-ը երեխաներ են, որոնցից մեկը եղել է ընդամենը 7 ամսեկան: