211652_close_icon
views-count6106 դիտում article-date 20:51 19-05-2017

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական ծրագրեը: Նշվել է, որ նպատակն է ունենալ արագ և անվտանգ ավտոճանապարհներ, երթևեկությունը տեղափոխել Գյումրիի կենտրոնից, շրջանցիկ ճանապարհով ապահովել կապ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ: Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նախագծին՝ ևս երեք տարբերակների հիման վրա: Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել գնահատող հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություն կատարելու և հանձնաժողովի նոր կազմը հաստատելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր