3478 դիտում
18:21 01-11-2017
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2»-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները և պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոն» ՓԲԸ-ին:
Նմանատիպ նյութեր
6139 դիտում
20:51 19-05-2017
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի հերթական նիստը
3623 դիտում
16:11 13-04-2018
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
691 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար