ՖԻՖԱ-ՀՖՖ Live your goals-2017 միջոցառումը՝ Չարենցավանում
Մայիսի 19-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Live your goals-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 80 ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: