2308 դիտում
15:11 10-06-2014
ՖԻՖԱ-ի Live Your Goals-ը` Հանքավանում
Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Լive your goals ծրագրի թիրախային տարիքային խմբերն են 6-16 տարեկան աղջիկները (grassroots) և 8-24 տարեկան աղջիկները (ակումբներում մարզվող): Միջոցառումների շարքը Հանքավանում կսկսվի մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի հետ կապված մանրամասները: Դրանից հետո Երևանի և Քաղցրաշենի թիմերի ֆուտբոլիստուհիները կկատարեն ֆուտբոլային վարժություններ, կանցկացնեն փոքր ֆուտբոլային խաղեր և կխաղան մեծ ֆուտբոլ: ՖԻՖԱ-ն տրամադրել է մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ:
ԶԼՄ-ների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել վերոնշյալ միջոցառումներին, կարող են ամրագրել իրենց տեղերը մինչև հունիսի 11-ը՝ ժամը 11:00՝ դիմելով ՀՖՖ լրատվական բաժին:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
23:47 25-06-2015
ՖԻՖԱ-ի Live your goals-2015-ը մեկնարկեց Արտաշատում
1483 դիտում
20:16 23-10-2015
ՖԻՖԱ-ի Live your goals-ի հերթական փուլը՝ Երևանում. ֆոտոշարք
2791 դիտում
15:36 16-09-2016
ՖԻՖԱ-ՀՖՖ Live your goals-2016 միջոցառումը՝ Հայ-Ռուսական համալսարանում
Այս բաժնից
2902 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3142 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3664 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)