ՖԻՖԱ-ՀՖՖ Live your goals-2016 միջոցառումը՝ Հայ-Ռուսական համալսարանում
Սեպտեմբերի 16-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը:
Live your goals-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 80 ուսանող, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և այլ ֆուտբոլային գույք, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: