Արա Բաբլոյանը ԱԺ նախագահ դարձավ, որովհետև կոմպրոմիսային ֆիգուր է. Կարեն Քոչարյան
Արա Բաբլոյանը 6-րդ գումարման ԱԺ նախագահ դարձավ, որովհետև կոմպրոմիսային ֆիգուր է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Բաբլոյանը ընդունելի է Հանրապետական կուսակցության ներսում տարբեր խմբավորումների համար: Նա կոմպրոմիսային է այդ առումով, և կարծում եմ՝ Բաբլոյանի ընտրությունը հենց սրա հետ է կապված»,- նշեց Քոչարյանը:
Քոչարյանի կարծիքով՝ նոր խորհրդարանը նախկինից կտարբերվի նրանով, որ 6 խմբակցության փոխարեն 4-ն է ներկայացված, իսկ 131 պատգամավորի փոխարեն 105-ն է:
«Ռեյտինգային ընտրված թեկնածուներ որևէ կապ չունեն քաղաքական դաշտի հետ, բնականաբար պետք է ունենայինք այն, ինչ ունենք»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Կարեն Քոչարյանը նշեց, որ այն ծրագրային էր մի շարք կարևոր և առաջնային հարցերով, բայց ուղղված չէր ժողովրդին: