ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
Պարգեւը Մարտին Սարգսյանին շնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ եւ հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի եւ օրինաստեղծ գործունեության համար:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին՝ բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական որակները:
Մարտին Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, վստահեցրել է, որ այսուհետ եւս կշարունակի աշխատել նույն նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: