1024 դիտում
11:44 05-03-2024
Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել, ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա, թե ոչ. Էլինար Վարդանյան
Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։ Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրավական ձևակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խոսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատության մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա սովորական ինկվիզիցիա է։
Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը․
««Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»՝ այսպիսին էր գերագույն, գլխավոր «իրավապահի» նախորդ տարվա վերջին հնչեցված ցանկությունը։
Ի պատասխան վարչապետի ցանկության իրավապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»։ Դե ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լավ գիտեն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։
Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա, թե ոչ։ Ճնշող մեծամասնությամբ հիմքեր չեն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմեն Աշոտյանի արդեն երկար ամիսներ ձգվող կալանքը դրա ապացույցն է։ Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։
Շուրջ երկու տարի է կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը, ում կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Պետք էր, որ նա չլիներ ավագանու նիստերին, և համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրություն չկա՝ և սա գիտեն բոլորը։ Մամիկոն Ասլանյանի դեպքում ևս, եթե տեսականորեն արդեն առկա լիներ օրինական ուժի մեջ դատավճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկետ ազատման հարցով։
Կալանքի տակ է պահվում Նարեկ Մալյանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խոսքի համար։ Խափանման միջոցի փոփոխության վերջին միջնորդությունը մերժվեց, քանի որ դատարանը գտավ, որ մնալով ազատության մեջ` Մալյանը, ուշադրություն, կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձևակերպմամբ կալանք տալ։
Բոլորի աչքի առջև ոստիկանական մեքենայում իրավապահների կողմից բռնության ենթարկված Լևոն Քոչարյանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Վստահ եմ, եթե չլիներ պատգամավորական անձեռնմխելիությունը, Քոչարյանը դեռ կշարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդեն շարունակվում է դատարանում։ Մեզ համոզում են, թե այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եվ քննիչը, դատախազը, կալանք տվող դատավորը «նույնպես չեն տեսել»։
Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահվեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթևիկ Վիրաբյանը։ Երևի Տաթևիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունեին։
Նախորդ տարվա աշնանը Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի համար ակցիաների ընթացքում կալանավորվեց գրեթե հինգ տասնյակ մեր հայրենակից։
Շատ երկար կարելի է թվարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատյանի գործով նիստն էր, որտեղ վկա ոստիկաններն արդեն չէին էլ հիշում, թե նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ ավելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։
Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկույցում արձանագրել է, որ դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների։
Ինտենսիվ գնում է դատակաիրավական համակարգի դեգրադացիա։ Ոչ թե բոլորն են հավասար օրենքի առաջ, այլ բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:
Ուզում եմ մեկ կարևոր բան արձանագրել. Դատաիրավական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կյանքերի, ճակատագրերի հետ։ Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են։
Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը»։

Նմանատիպ նյութեր
1456 դիտում
09:26 02-06-2020
«Ներքին ահաբեկչություն է». Թրամփը նահանգապետերից պահանջել է ճնշել զանգվածային ցույցերը և պատժել մեղավորներին
Այս բաժնից
502 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
382 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
718 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել