211652_close_icon
views-count4917 դիտում article-date 13:29 18-05-2017

Արա Բաբլոյանը խոստովանեց, որ այլ պատգամավորի փոխարեն ժամանակին քվեարկել է

ԱԺ նախագահի թեկնածու, «Ելք» դաշինքից ընտրված Էդմոն Մարուքյանն այսօր՝ մայիսի 18-ին, հետաքրքրվեց ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանից, թե ինչպես է վերաբերվում, երբ մի պատգամավոր քվեարկում է այլ պատգամավորի փոխարեն։ Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Կարող եմ խոստովանել, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջև»։ Հավելեց, որ ճիշտ չէ ուրիշի փոխարեն քվեարկելը։ Է. Մարուքյանն էլ շնորհակալություն հայտնեց Ա. Բաբլոյանին խոստովանության համար:

Նմանատիպ նյութեր