9791 դիտում
12:37 25-09-2018
Մեսին առաջին անգամ քվեարկել է Ռոնալդուի օգտին. Մխիթարյանը քվեարկել է նույնկերպ
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն խաղացողի ընտրության ընթացքում քվեարկության մանրամասները:
Մրցանակը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106038/]ստացել է[/url] «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Քվեարկությանը մասնակցել էին ազգային հավաքականի ավագներն ու գլխավոր մարզիչները:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մոդրիչից հետո երկրորդն էր, քվեարկելիս առաջին տեղում դրել է Ռաֆայել Վարանին, երկրորդը՝ Լուկա Մոդրիչին, երրորդը՝ Անտուան Գրիզմանը, և այդպիսով իր ցուցակում չըդգրկելով Լիոնել Մեսիին:
Մեսին առաջինը նշել է Մոդրիչին, երկրորդը՝ Կիլիան Մբապեին, երրորդը՝ Ռոնալդուին: Լիոնելը առաջին անգամ է քվեարկել Ռոնալդուի օգտին և նրան ընգրկել իր եռյակում: Ուշագրավ է, որ նույն հերթականությամբ նույն խաղացողների օգտին է քվեարկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան՝ Մոդրիչ, Մբապե, Ռոնալդու:
Մոդրիչի եռյակը հետևյալն է. Վարան, Ռոնալդու, Գրիզման:
Քվեարկության մանրամասները՝ [url=https://img.fifa.com/image/upload/ag30shazs0wdowcyettg.pdf]այստեղ.[/url]
Նմանատիպ նյութեր
4668 դիտում
20:40 22-11-2016
Տարվա լավագույն ֆուտբոլիստ. Արթուր Պետրոսյանը քվեարկել է Նեյմարի, Հենրիխ Մխիթարյանը` Ռոնալդուի օգտին
Այս բաժնից
2761 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»