211652_close_icon
views-count18593 դիտում article-date 10:15 18-05-2017

ԱԺ-ում մեկնարկեց 6-րդ գումարման անդրանիկ նիստը, ելույթով հանդես է գալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկեց 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը։ Ինչպես Ազգային ժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Գարեգին Բ կաթողիկոսը։ Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի։ Նիստի ընթացքում ընտրվելու են ԱԺ նախագահ և փոխնախագահներ։ Հանրապետական կուսակցությունն առաջադրելու է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։ Նիստին ներկա են նաև «Ծառուկյան» խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ներկա է նաև «Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+

Նմանատիպ նյութեր