Ազգային Ժողովի նախագահ կլինի Արա Բաբլոյանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Ա. Բաբլոյանի թեկնածությունն առաջադրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Շարմազանովը հայտնեց նաև, որ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրելու են իր և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները։
ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։