Թրամփը Սաուդյան Արաբիայում կխոսի «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման մասին
Ալ Ռիադ նախատեսվող այցի ժամանակ Թրամփը կխոսի «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման իր ծրագրի մասին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է Washington Post- ը` «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման գաղափարը քննարկվել է տարիներ շարունակ, և միշտ ունեցել է արաբական կողմի աջակցության կարիքը:
Նախագծի համաձայն կոալիցիան կներառի նախ և առաջ Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Հորդանանը: Իսկ Միացյալ Նահանգները, լինելով դաշինքից դուրս, կխաղա կազմակերպչական դեր: