28200 դիտում
19:31 17-05-2017
«Զվարթնոց» օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ
Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր (իրերի լուսանկարը կցված է):
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:
Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:
Նմանատիպ նյութեր
7901 դիտում
18:25 07-12-2019
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան