4593 դիտում
17:27 17-05-2017
«ԱԻՆ-ից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում». Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 17-ին, այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով տարվող աշխատանքները:
Այնուհետև նախարարի տեղակալները և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են ըստ իրենց համակարգման ոլորտների՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային կառավարման, լիցենզավորման, հիդրոօդերևութանաբանության, հակակարկտային պաշտպանության, փրկարար ծառայության կազմակերպման, տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, համապատասխան կառույցների գործունեության, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների մասին:
Նշվել է, որ այս համակարգերի շարունակական արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, կրճատել ծախսերը և օպտիմալ կառավարում ապահովել: «Ժամանակակից կառավարումն ու ամբողջ աշխարհն ընդհանրապես խոսում է կառավարման սուբյեկտների, բիզնես գործընթացների թվայնացման մասին: Կարծում եմ, որ այդ գործում արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջադեմներից է և ակնկալում եմ ձեզնից համապատասխան առաջարկություններ՝ թուղթ ու գրիչով», - հարցի առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարություն՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում: Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը շատ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը եղել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության (ՓԾ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրան մանրամասն ներկայացվել են կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը, զարգացման հեռանկարները: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է հակակարկտային համակարգում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի դերով և տեսավերահսկման համակարգի արդիականացման և առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am