Թուրքիան երբեք չի ընդունի քրդերի հետ ԱՄՆ-ի միությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ Տանը ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ինքը երբեք չի ընդունի քուրդ-ամերիկյան հարաբերությունները, հաղորդում է BBC-ն։
Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում «ահաբեկչական կազմակերպություններին տեղ չկա»։
Արտահայտությունը նա արել է՝ ակնարկելով 1 շաբաթ առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի դեմոկրատական ուժերին զենք-զինամթերք տրամադրելու փաստը։
Նշենք, որ ամերիկյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Սիրիայում կռվող քուրդ զինյալներին չեն համարում Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ և կշարունակեն նրանց զինել։