Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. Էրդողան
Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության» (չակերտները՝ Tert.am). այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի հանդուրժել ճնշում կամ չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների մասին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի թեմային։
Նշենք, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղսապանության հետևանքով զոհվել է 1,5 մլն մարդ: