Քրդերի դեմ պայքարն ավելի է ուժեղացվելու. Էրդողան
Վերջին շաբաթների ընթացքում թուրքական բանակն օդային և ցամաքային հարվածների արդյունքում Քրդական աշխատավորական կուսակցության շուրջ 2000 զինյալի է ոչնչացրել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ ՔԱԿ-ի դեմ Թուրքիայի վարած ռազմական տակտիկան նախօրեին Հաքքարի նահանգում իրականացված ահաբեկչությունից հետո ավելի է ուժեղացվելու:
Հաքքարիում քուրդ զինյալների կողմից իրականացված զինված հարձակման հետևանքով նախօրեին 16 թուրք զինվոր է սպանվել: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: