211652_close_icon
views-count6508 դիտում article-date 20:43 16-05-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջինը ԱՊԼ-ի ակումբներից կվաստակի 1 մլրդ ֆունտ պարգևավճարներ

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջինը անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից կվաստակի 1 մլրդ ֆունտ պարգևավճարներ: Նշվում է, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ մանկունյանցիները՝ սկսած 1992-93 մրցաշրջանից, երբ ձևավորվեց պրեմիեր-լիգան, վաստակել էր 870,3 մլն ֆունտ պարգևավճարներ: 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» պարգևավճարները՝ հեռարձակման իրավունքներից, կոմերցիոն գործարքներից և լիգայի եկամուտների բաշխումից, կկազմեն մոտ 140 միլիոն ֆունտ: Երկրորդ տեղը՝ մրցաշրջանից առաջ, զբաղեցնում էր «Արսենալ»՝ 842,8 մլն ֆունտ, այնուհետև հաջորդում են «Լիվերպուլն» ու «Չելսին»՝ 815,4 միլիոնական ֆունտ:

Նմանատիպ նյութեր