Հայտնի է դարձել նոր Chevrolet Niva-ի գինը
«АвтоВАЗ» ընկերությունում հայտարարել են նոր Chevrolet Niva ամենագնացի գինը: Այս մասին հայտնում է MK-ն:
Այն կկազմի 700-800 հազար ՌԴ ռուբլի (12,5-14,5 հազար դոլար):
Ըստ «GM-АвтоВАЗ» ընկերության տնօրեն Ռոմուալդա Րիտվինսկիի՝ գինը կախված է ավտոմեքենայի կոմպլեկտացիայից:
Նշենք, որ Chevrolet Niva-ի թողարկան գործընթացը մեկնարկել է 2013թ.-ից:
Սա բացառիկ մեքենա է և տարբերվում է նախորդներից,- հայտնել է Րիտվինսկին: