1943 դիտում
09:29 16-05-2017
Ներդրումների փող չկա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թե որքան ընտրակաշառք բաժանվեց Երևանում անցած ընտրությունների շրջանակում, դժվար է ասել: Բայց որ այդ գումարը հաշվվում է միլիոնավոր դոլարներով, թերևս ոչ ոքի մեջ կասկած չի առաջացնում: Ովքե՞ր են ծախսում այդ փողերը, ինչո՞ւ են ծախսում...: Այդ գումարները չկան որևէ լեգալ աղբյուրում: Ոչ քաղաքապետարանի բյուջեում, ոչ Հայաստանի պետական բյուջեում, ոչ էլ որևէ օրինական արտաբյուջետային հաշվում: Այդ գումարները հիմնականում օլիգարխների մոտ են, որոնցից յուրաքանչյուրն իր «պատասխանատվության տակ գտնվող» թաղամասում ստանձնում է «ձեն բերելու» պարտականությունը: Իսկ «ձեն բերելու» ամենաէֆեկտիվ միջոցը հենց փողն է' ընտրակաշառքը:
Մի խոսքով, կան մարդիկ, որոնք ունեն շատ փող և այդ փողը ընտրակաշառքի տեսքով բաժանում են իշխող խմբավորմանը «ձեն բերելու» համար: Սա, ըստ էության, ներդրում է: Ըտրակաշառքի համար գումարներ հատկացնող մեծահարուստները այդ գումարով «ինդուլգենցիա» են ձեռք բերում իրենց հետագա «բեսպրեդելի» համար: Հերթական սուպերմարկետը, էլիտար շենքը, հերթական այգին բետոնապատելը...: Այս ամենի թույլտվությունը նա չի ստանա, եթե ընտրությունների ժամանակ «ներդրում» չի արել։ Երևանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականացվում ներդրող չլինելու պատճառով. «փող չկա»՝ ասում են: Այդ ներդրումային ծրագրերը զետեղված են քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հիմա նայեք դրանցից մի քանիսը: Օրինակ, «Հեքիաթային քաղաք», որը, ըստ ծրագրի հեղինակների, պետք է տեղակայվի Երևանյան լճի մոտակայքում՝ արժեքը՝ 28 միլիոն դոլար: Սա, ի դեպ, նախատեսված է Երևանի գլխավոր հատակագծով: Այն պետք է զբաղեցնի 26 հեկտար տարածք: «Հեքիաթային քաղաքում» պետք է լինեն տոնավաճառ ցուցադրությունների փողոց, հանգստի գոտի, զվարճանքների գոտի երեխաների համար, ջրային աշխարհ, «Հեքիաթային ամրոցի» գոտի և այլն: Ծրագիրը արդեն «թթվել է» քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, ու դրանով ոչ ոք չի հետաքրքրվում:
Մյուս «թթված» ծրագրերից է «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնը: Ծրագրի արժեքը մոտ 40 միլիոն դոլար է: Սա մի հսկայական շինություն է Նոյյան տապանի նմանությամբ: Ամբողջ տարածքը կլինի 7 հեկտար: Որտեղ է այն տեղակայվելու, նշված չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2400 դիտում
09:56 19-01-2017
Ընտրատեղամասից դուրս տեսախցիկ տեղադրելու համար փող չկա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»