8052 դիտում
23:30 15-05-2017
Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 109 ահազանգ. 39-ով հետաքննություն է կատարվում
Մայիսի 15-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 109 ահազանգ:
Ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 46-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:
Հետաքննություն է կատարվում 39 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:
Մնացած ահազանգերը ստուգման փուլում են:
Նմանատիպ նյութեր
2697 դիտում
19:22 14-05-2017
Ժամը 18-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ
5200 դիտում
21:27 14-05-2017
Ժամը 20-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ
Այս բաժնից
922 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1093 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել