Ամերիկացի երաժիշտը Ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման ժամանակ ինքնահրկիզվել է
Ամերիկացի երաժիշտ Ջարեդ Մաքլեմորը մահացել է ուժեղ այրվածքների հետևանքով այն բանից հետո, երբ Facebook սոցցանցում ուղիղ հեռարձկմամբ ինքնահրկզում է կազմակերպել։ Այդ մասին գրում է Pitchfork-ը։
Դեպքը տղի է ունեցել ԱՄՆ Թեննեսսի նահանգի Մեմֆիս քղաքում։ 33-ամյա տղամարդը փողոցում, տեսախցիկի առաջ, կերոսին է լցրել իր վրա և հրկիզվել, ինչից հետո վազել է դեպի դիմացի բարը, որտեղ այդ պահին գտնվում էր նրա ընկերուհին՝ Ալիսսա Մուրը։
Երաժիշտը հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում։
Մաքլեմորն աշխատում էր Move the Air Audio-ում՝ որպես կոմպոզիտոր, պրոդյուսեր և ձայնագրող։ Թողարկել էր 7 ալբոմ։