211652_close_icon
views-count9150 դիտում article-date 13:06 16-06-2020

Ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել. ձեր հեղափոխության վերջն եկել է, տրաքած վիճակ ա. Ծառուկյանի ելույթը ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/585675.html]News.am[/url]-ը գրում է. Ես դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական եւ լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ոչ թե մենք ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք: Խոստումները տրված է երկու տարի առաջ: Այն, ինչ անհրաժեշտ է ժողովուրդը լսեր, լսում էր, եւ բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա սարքած: Արածը քանդվել է, ձախողվել է»,-ասաց նա: Ծառուկյանը հիշեցրեց, որ առաջին օրվանից հայտարարել է, որ նոր իշխանության կողքին է. «Այո, 1/3-ը տվել եմ, Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա: Բայց ստով, ֆեյսբուքով, ֆեյքերով... ՊՈԱԿ-ը 500 հոգի այսօր այլանդակությունները գրում է, ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել»: Տեսանյութում՝ Գ. Ծառուկյանի ելույթը 51-րդ րոպեից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր