211652_close_icon
views-count8984 դիտում article-date 19:57 14-05-2017

Մոսկվայում բողոքի ցույց է կազմակերպվել հինգհարկանի շենքերի ռենովացիայի դեմ

Մոսկվայի բնակֆոնդի ռենովացիայի մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիները փողոց են դուրս եկել այսօր Մոսկվայում: Նրանք երթ են անցկացրել ակադեմիկ Սախարովի պողոտայով: Կազմակերպիչները պահանջել են, որպեսզի ռենովացիայի մասին օրենքը հետ կանչվի ՌԴ խորհրադարանից: Այս մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%B2-%D0%BC%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%88%D0%B5%D0%BB-%D0%BC%D0%B8%D1%82%D0%B8%D0%BD%D0%B3-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B8%D0%B2-%D0%B7%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B0-%D0%BE-%D1%80%D0%B5%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8/a-38834064]dw.com[/url]-ը: Երթի ղեկավարները որոշում են ընդունել ցույցն անցկացնել առանց քաղաքական գործիչների ելույթների և կուսակցական դրոշների, որպեսզի ընդգծեն ցույցի համաքաղաքացիական լինելը: Ոստիկանության տվյալներով` երթին մասնակցել է 8 հազար մարդ: «Սպիտակ հաշվիչ» կամավորների շարժման տվյալներով` ցույցին մասնակցել է 12 հազար մարդ: Ցուցարարները վանկարկել են «Իմ տունն իմ ամրոցն է»: Նրանք պարզել են պաստառներ` «Մոսկվան` ընդդեմ ռենովացիայի», «Հանուն մեր տների, մեր իրավունքների, մեր Մոսկվայի», «Ոչ ցածրահարկերի քանդմանը», «Մեզ զրկում են սեփականությունից», «Հետ կանչել օրինագիծը», «Ռենովացիա = դեպորտացիա» և այլն: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել քաղխորհրդի պատգամավոր և ցույցի կազմակերպիչ Ելենա Ռուսակովան: Նրա խոսքով` մոսկվացիները պետք է պայքարեն «շինարարական լոբիի գործողությունների դեմ»: Քաղխորհրդի մեկ այլ պատգամավոր Կոնստանտին Յանկաուսկասը իշխանությունների այս նախաձեռնությունը որակել է «կեղտոտ խաղ» և պահանջել պաշտոնանկ անել քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Նշենք, որ ՌԴ խորհրդարան ներկայացված ռենովացիայի օրինագծով նախատեսվում է Մոսկվայի հինգհարկանի շենքերի մի մասը քանդել և տեղերում բարձրահարկեր կառուցել:

Նմանատիպ նյութեր