Նեյմարը Փարիզում հինգհարկանի առանձնատուն է գնել
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Փարիզի արվարձանում առանձնատուն է գնել:
«Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո առաջին շրջանում 25-ամյա բրազիլացին հյուրանոցում էր բնակվում, սակայն օրերս նա 5 հարկանի առանձնատուն է գնել Փարիզի արվարձան Բուգիվալեում:
Տան ընդհանուր մակերեսը 5 հազար քառակուսի մետր է, այնտեղ կան նաև լողավազաններ:
Նեյմարի նոր տունը ՊՍԺ-ի մարզաբազային մոտիկ է: Նույն շրջանում է բնակվում նաև նրա թիմակից Լևեն Կուրզավան: