2878 դիտում
12:53 26-02-2017
Նանտում բողոքի ցույց է կազմակերպվել Մարին Լե Պենի դեմ. տուժել է 13 ոստիկան
Ֆրանսիայի Նանտ քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի ժամանման կապակցությամբ: Այս մասին հայտնում է [url=https://www.afp.com/fr/infos/334/nantes-heurts-en-marge-dune-manifestation-contre-la-venue-de-le-pen]afp[/url]-ն:
Նախագահի թեկնածու Մարին Լե Պենը ժամանել է Նանտ՝ քարոզարշավի նպատակով: «Ազգային ճակատի» առաջնորդը նախատեսում էր Նանտում անցկացնել բազմամարդ հանրահավաք:
Մոտ երկու հազար մարդ է մասնակցել նրա դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Ցույցի մասնակիցները կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ոստիկանությունը կիրառել է արցույքաբեր գազ:
Նախնական տվյալներով անկարգությունների արդյունքում տուժել են ոստիկանության 13 աշխատակից, ձերբակալվել է 4 ցուցարար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը նշանակվել է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Վերջին սոցհարցումների տվյալներով առաջատարը Մարին Լե Պենն է:
Նմանատիպ նյութեր
10699 դիտում
23:37 16-04-2017
Փարիզում Մարին Լե Պենի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել
8984 դիտում
19:57 14-05-2017
Մոսկվայում բողոքի ցույց է կազմակերպվել հինգհարկանի շենքերի ռենովացիայի դեմ
3289 դիտում
19:21 03-05-2017
Ֆրանսիացի մշակութային գործիչները հանդես են եկել Լը Պենի դեմ
Այս բաժնից
463 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
391 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
487 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը