1301 դիտում
13:24 15-04-2022
Ակնկալում ենք, որ ռենովացիայի այս ներդրումն իրեն կարդարացնի. Փաշինյան
Հույս ունենք, որ բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին:
Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա երկու տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնարականներ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Չնյայած մարդիկ ապրել են այդ տարածքում, բայց զգալի մասը լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ, այս ընթացքում կտրուկ մեծացել է վարձու բնակարանների պահանջարկը եւ աճել են գները: Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների առնչությամբ:
Մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել եւ ռենովացիայի, վերակառուցման ենթարկել բնակարանները, պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագոծվի բնակարանի էներոխնայողության համար:
Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն եւ այս ներդրումն իրեն կարդարացնի:
Ի վերջո, ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաեւ կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներին, որոնք չեն կարողանա այս տարի մեկնել, նրանց համար պոտենցիալ աշխատատեղ ենք ստեղծում»:

Նմանատիպ նյութեր
8990 դիտում
19:57 14-05-2017
Մոսկվայում բողոքի ցույց է կազմակերպվել հինգհարկանի շենքերի ռենովացիայի դեմ
1492 դիտում
10:14 30-01-2019
Հայաստանը կարդարացնի՞ Transparency International-ի սպասումները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
568 դիտում
19:36 11-05-2024
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
481 դիտում
17:57 11-05-2024
Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան
667 դիտում
17:41 11-05-2024
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում