Աֆղանստանում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է «Թալիբանի» 10 գրոհային
Աֆղանստանում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով «Թալիբանի» 10 գրոհային է զոհվել: Այդ մասին գրել է Газета-ն:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին: Պաշտպանության նախարարության տվյալներով վիրավորվել է ևս 6 գրոհային, 2-ին ձերբակալել են:
Նշվում է, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը միջադեպի մասին դեռևս հայտարարություն չի արել: