211652_close_icon
views-count10758 դիտում article-date 12:15 14-05-2017

Երեք դեպքով էլ խստագույնս պատժելու եմ պատասխանատուներին. Վիգեն Սարգսյանի ուղերձը

Տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի եւ ափսոսանքի զգացումով։ Մենք բանակում, իսկ իրականում մեր ողջ ժողովուրդը ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլեւ չպիտի լիներ։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ զինծառայողներին հղած ուղերձում։ «Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավական երկար ճանապարհ անցած երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները, վերցրել են իրենցից մեկին ամրակցված մեքենան եւ ինքնակամ լքել են զորամասը։ Առավոտյան տողանին զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/08/1066457/]նրանք ենթարկվել են պատահարի[/url], հայտնվել են ջրամբարում»,- ասել է նա։ Նախարարի խոսքով, երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինծառայողների միջեւ վեճի արդյունքում, նրանցից մեկի կողմից հերթապահության կանոնները խախտելու շուրջ։ Արդյունքը՝ ծառայակցի կողմից հրազենային կրակոց, մահվան ելքով։ «Եւս մեկ դեպք տեղի է ունեցել Երեւանում, օրը ցերեկով։ Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքոից վեր համարելով [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/07/1066397/]վիճաբանության են բռնվել[/url] անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ոստիկանության աշխատակիցների հետ, եւ սպային ու զինծառայողին անվայել վարք դրսեւորել, հանրային վայրում, մեր հայրենակիցների աչքի առջեւ»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Նա նշել է, թե երեք դեպքն էլ անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են։ «Երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, եւ ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր