«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն նոր բարեկամ ունի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երբ երկու կողմերի նպատակը նույնն է լինում՝ աջակցել զինվորին և օգնել հնարավորության սահմաններում, այդժամ կողմերի համագործակցումը դառնում է տրամաբանական սկիզբ։
«Բյութի» փրոդաքշնը (Beauty Production Soap Company) հայտնեց պատրաստակամություն և իր 100% բնական արտադրանքով համագործակցություն սկսեց «Հանուն Հայ զինվորի» ՀԿ-ի հետ։
«Բյութի» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն Շանթ Խայալյանը և «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ստորագրեցին, կնիքեցին հուշագրերը և միմյանց մաղթեցին անխափան գործունեություն։ Հուշագրի նպատակներից մեկն այն է, որ «Բյութի» փրոդաքշնը ՀԿ-ի յուրաքանչյուր զորամաս այցի համար կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ 100%-ոց բնական օճառներ, յուղեր և շամպուններ։ Ինչպես նաև հուշագրում նշվել է, որ կողմերը պետք է պահպանեն ցանկացած գաղտնի առևտրային տեղեկատվություն։
Շ. Խայալյանը նաև սիրիահայերի կազմակերպության նախագահն է։ Ի տարբերություն շատերի, պարոն Շանթը երկրին չի մեղադրում ամեն անհաջողության մեջ և «երկիրը երկիր չի» արտահայտությամբ սահմանափակվում։ Ասում է, որ ամեն մարդ ինքը պետք է ստեղծի իր ապրուստը՝ պետք է տաս և նաև վերցնես։ Միայն տալով կամ առավել ևս միայն վերցնելով չի ստացվի, բալանսը պետք է պահես։
Մեր նոր բարեկամի աշխատանքային եռուզեռը սկսվում է առավոտյան ժամը 7-ից և շարունակվում ամբողջ օրը, առանց դադարի, որպես այդպիսին «աջ ձեռք» չունի, բայց ասաց, որ մի աղջիկ կա, ում վստահում է և հնարավոր է՝ շուտով կիսի աշխատանքը, ի դեպ, աղջիկը հաշմանդամ է։
Պարոն Շանթը հաշմանդամ երեխաների կյանքը հեշտացնելու նպատակով աշխատանքներ է տանում, բարեգործություններ է անում, բայց չի նշվում իր անունը, չի սիրում սիրում բարձրաձայնել, ասում է՝ անում է իր հոգու հանգստության համար։ Այնուամենայնիվ, մի փոքր խոսեցինք նոր ծրագրի մասին, որը դեռ կյանքի է կոչվում։ Ծրագրի նպատակներից է հաշմանդամ երեխաներին ներգրավվել հասարակության մեջ և նրանց ջանքերով համատեղ օգնել։ Իսկ, թե ի՞նչ կասի կամ գուցե ինչո՞վ կհորդորի այն ընկերություններին, որոնք դեռևս նման բարի միտումներով համագործակցություններ չունեն, իրենց լուման դեռ չեն ներդրել, այսպես պատասխանեց․ «Միանշանակ ինչ-որ բան ասել չեմ կարող, դա պետք է իրենց ներսից գա։ Ուղղակի պետք է հասկանան, որ կյանքը միայն քեզ համար չէ։ Եթե դու շատ լավ ես ապրում, պետք է չմոռանաս, որ կան մարդիկ, ովքեր ծայրահեղ վատ վիճակում են, եթե կարող ես օգնել, օգնիր, քանի որ պետք է տաս, որ հետո կարողանաս վերցնել»։
Լավ սկիզբն ազդարարված է․․․
[b]Գոհար Աթաբեկյան
[/b]