211652_close_icon
views-count3720 դիտում article-date 11:17 13-05-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 41.7 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

2017թ-ի մայիսի 10-ից 12-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 56,438,754 ԱՄՆ դոլար 485.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից։ Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,866,267 EUR 524.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,251,077 EUR 528.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 551,294,204 ՌԴ ռուբլի 8,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294,264,219 ՌԴ ռուբլի 8,44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր