Հենրիխ Մխիթարյան. Այսպիսի բան կարող էի միայն երազել
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչում «Սելտային» երկու խաղերի արդյունքով (1:0, 1:1) հաղթելուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փոքր հասակում ես կարող էի միայն երազել, որ երբևիցե կարող եմ խաղալ Եվրոպական մեծ եզրափակիչում:
Բոլորին իմ երախտագիտությունն եմ հայտնում, ովքեր անցած գիշեր մեզ աջակցեցին «Օլդ Տրաֆորդում», գրել է Մխիթարյանը: