Անդրես Ինյեստա. «Ռեալն» ու «Յուվենտուսը» արդարացիորեն են հասան եզրափակիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է վերջին շրջանի ֆուտբոլային իրադարձություններին:
«[b]Չեմպիոնների լիգայի մասին[/b]. երբ չես հայտնվում եզրափակիչում, հետաքրքրությունդ դրա հանդեպ կորում է: Բայց պետք է խոստովանել, որ «Ռեալն» ու «Յուվենտուսը» արդարացիորեն հասան եզրափակիչ:
[b]Մրցավարական նոր տեխնոլոգիաների մասին.[/b] պետք է աշխատել և բարելավել դա` ելնելով սպորտի շահերից: Տեսնենք, թե ինչ առաջխաղացում կլինի մոտակա տարիներին: Կարևոր է ամեն ինչ, որ կարող է մարդկանց օգնել:
[b]
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին.[/b] այն, ինչ տեսել եմ Մեսիի կատարմամբ, ոչ ոք այլևս չի արել: Նա մնում է համար մեկը: Լեոն տարեցտարի ավելի է ընդգծվում: Այս հարցի պատասխանը նույնն է, ինչ` հինգ տարի առաջ:


