«Ռեալն» ու «Յուվենտուսը» 18 հազարական տոմս կստանան ՉԼ-ի եզրափակիչ խաղի համար
«Ռեալն» ու «Յուվենտուսը» 18 հազարական տոմս կստանան իրենց երկրպագուների համար` 2016/17-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի համար:
5500 տոմս արդեն վաճառվել է ինտերնետի միջոցով, մնացած տեղերը նախատեսված են հովանավորների, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների, ֆուտբոլային ֆեդերացիաների և մրցաշարին մասնակցած թիմերի համար:
Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտը տեղավորում է 74,5 հազար հանդիսական, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով այն կարող է կրճատվել մինչև 64 հազար տեղ:
Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 69-ից 449 եվրոյով: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին:


