«Ելք»-ում լարված իրավիճակ է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ բավականին լարված վիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի ներսում: Բանն այն է, որ դաշինքում ընդգրկվածները համաձայնության չեն գալիս, թե ԱԺ-ում ով ինչ պորտֆել պետք է զբաղեցնի, խոսքը նաև հանձնաժողովների մասին է:
Խոսակցություններ կան, որ շատ բան կախված է լինելու կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններից: Եթե «Ելք»-ը հաջողություն գրանցի, ապա Նիկոլ Փաշինյանի դիրքերը կամրանան, և նրա կողմնակիցները ԱԺ-ում էլ ավելի լավ «պատառներ» կունենան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]