8624 դիտում
08:42 21-03-2018
«Ելք»-ում որոշել են Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնել. «Ելք»-ը պառակտման եզրին է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Ելք» խմբակցության նախօրեի նիստից, որի արդյունքում, հիշեցնենք, դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագրի դեմ պայքարի հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն առանձին ճանապարհային քարտեզ է մշակել՝ «14+4» անվամբ, որը ենթադրում է 14-օրյա շուրջօրյա հանրահավաքներ և 4 օր նստացույց: Սակայն ծրագիրը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաև ՔՊ-ի որոշ անդամների կողմից:
Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀ կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքին մարդ չի հավաքվի, պետք է խորհրդարանում պայքարել: Իսկ շուրջօրյա հանրահավաքների մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտահոգություններին Փաշինյանը հակադարձել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել:
Դրանից հետո գործընկերները որոշել են Փաշինյանին միայնակ թողնել՝ տեսնելու համար, թե ինչ կարող է անել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
12:00 02-08-2018
«Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է. Արարատ Միրզոյան
3821 դիտում
10:39 07-08-2018
Նախարարն անտեղի համարեց պառակտման ոգի սերմանող հայտարարությունները. «Ասպարեզ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»